Մայքլ Դուգլասը ներողություն է խնդրում ադամանդների օգնությամբ

17:18   25 հունիսի, 2013

Հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասը վերջին հարցազրույցներից մեկում խոսել է դերասանուհի Քեթրին Զեթա-Ջոնսի հետ կյանքի մանրամասների մասին: Քեթրինը վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ խանգարված նյարդերն էր բուժում, եւ այնպես է զայրացել Մայքլի վրա, որ գործը գրեթե հասել է ամուսնալուծության: Կնոջ զայրույթը մեղմացնելու համար Մայքլը նրան 40 հազար դոլար արժողությամբ ադամանդներով պլատինե մանյակ է նվիրել:

Հրաշալի տարբերակ է կնոջ սիրտը շահելու համար, բայց ավելի լավ չէ՞ ընդհանրապես նրան այդ վիճակին չհասցնել: Երբեմն նույնիսկ ադամանդներն ի զորու չեն վերականգնել հարաբերությունները: Իսկ Քեթրին Զեթա-Ջոնսը թեեւ աստղ է, բայց, այնուամենայնիվ, կին է:



© NEWS.am STYLE