Առանց շպարի եւ առօրյա հագուստով․ Սիրուշոյի նոր լուսանկարը

14:43   20 ապրիլի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է մի քանի ծրագրի վրա, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է իր լսարանին եւ երկրպագուներին։

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրերում գեղեցկուհի երգչուհին առանց շպարի է, հետաքրքիր նախշերով տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ վզնոցները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին իր հետեւորդներին ներկայացել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրերում գեղեցկուհի երգչուհին մեղմ շպարով էր, նարնջագույն զգեստով։ Լուսանկարներից մեկին կից նա գրել էր․ «Ինչպես ենք նկարահանել սիրո մասին երբեւէ ամենագեղեցիկ երգի տեսահոլովակը»։



© NEWS.am STYLE