Լիլիթ Բաբասյանի գրավիչ տեսքը

16:57   20 ապրիլի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարով։ Նա վառ դիմահարդարմամբ է, իսկ հրապարակմանը կից Լիլիթը կատարել է հետեւյալ գրառումը․

«Լավ տրամադրության իմ կանոները․ բարություն, քուն, սպորտ: Իսկ որոնք են ձեր կանոները»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Բաբասյանը պատկերված էր լողափին։ Նա շորտ էր կրում եւ ուսը բաց բլուզ։ Կերպարն ամբողջացրել էին զարդերը՝ վզնոց եւ թեւնոցներ։ Մեկնաբանություններում Լիլիթ Բաբասյանը խոսել էր հոգեվիճակի մասին՝ նշելով, որ հոգին չարությունից պաշտպանելը հաղթանակ է համարում։



© NEWS.am STYLE