Լիլուն ցույց է տվել մեծացած որդուն

17:48   20 ապրիլի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ցուցադրել է մեծացած որդուն՝ Ռոբերտին։

Երգչուհին լուսանկարին կից գրել է․ «Առողջ ու խաղաղ մանկություն բոլոր բալիկներին․ ՍԵՐ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլուն գունավոր կոմբինեզոն էր կրում, որը խորը լանջաբացվածք ուներ եւ ընդգծում էր երգչուհու կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկ կոշիկները եւ խոշոր ականջօղերը։



© NEWS.am STYLE