19:48 20 ապրիլի, 2019Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:
Այս անգամ Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կանացի եւ հմայիչ կերպարում։ Լուսանկարին կից նա գրել է․
.jpg)
«Աղոթում եմ առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Քրիստոսի Հարության կենարար պարգևները, խաղաղություն հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում եմ, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի մեր կյանքին և աստվածաշնորհ պարգևները հովանի լինեն մեզ այսօր և միշտ ցնծությամբ ավետելու.
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։