Լուսինե Թովմասյանն ու դուստրը շնորհավորել են Սուրբ Զատիկը

20:42   20 ապրիլի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկ Արիանայի հետ։ Մայր ու դուստր մեղմ ժպտում են։ Քնքուշ լուսանկարին կից Լուսինեն շնորհավորել է Սուրբ Զատիկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա իր միկրոբլոգում համատեղ լուսանկար էր տեղադրել գեղեցկուհի դստեր հետ։ Թե Լուսինեն, թե նրա դուստրը պուտավոր զգեստ էին կրում. Լուսինեն նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։ «Դու մենակ միշտ ժպտա»,- գրել էր Լուսինե Թովմասյանը։ Հրապարակման ներքո հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էինն թողել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Արեւն ու իր պայծառ շողը... շատ սիրուն ու լուսավոր եք»։



© NEWS.am STYLE