Կարմիր երեկոյան զգեստ, վառ դիմահարդարում․ Շողեր Թովմասյանը՝ շքեղ կերպարում

21:46   20 ապրիլի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։

Երիտասարդ դերասանուհին կրում է կարմիր, երեկոյան, երկարափեշ զգեստ, վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը գեղեցիկ հավաքված են։ Կադրերին կից Շողերը մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Շողեր Թովմասյանը երեկոյան զգեստ էր կրում, որը լայն լանջաբացվածք ունի։ Կերպարը լրացնում էին կարմիր կոշիկներն ու շրթներկը։



© NEWS.am STYLE