«Ջերմ ժպիտը բարության համընդհանուր լեզուն է»․ Ադրիանա Գալստյանի քնքուշ լուսանկարը

22:14   20 ապրիլի, 2019

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը ներկայացել է եթերային կերպարում։

Մոդել-դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։

Ադրիանան կրում է վարդագույն բաճկոն, թեթեւ դիմահարդարմամբ է, իսկ նրա կողքին երեւում են մրգեր։ Գարնանային տրամադրությամբ  եւ ժպիտ պարգեւող լուսանկարին կից դերասանուհին կատարել է հետեւյալ անգլերեն գրառումը․ «Ջերմ ժպիտը բարության ունիվերսալ լեզուն է»։

Նշենք, որ ավելի վաղ Ադրիանան լուսանկար է հրապարակել, որում երիտասարդ մոդել-դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կրում էր բաց վարդագույն սվիտեր։ Լուսանկարին կից Ադրիանան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE