Գեղեցկությունը՝ որպես ժառանգություն. երիտասարդ, գեղեցիկ աստղերն ու նրանց մայրերը

22:42   22 ապրիլի, 2019

Աստղային մայրիկներ, որոնք իրենք դուստրերին նաեւ գեղեցկություն են ժառանգել։ Նրանց երեխաներն արդեն իսկ հասցրել են հաջողության հասնել, եւ նրանց կարիերային հետեւելն առավել հետաքրքիր է՝ իմանալով նրանց մայրերի պատմությունը։

Կայա Գերբեր, Սինդի Քրոուֆորդ

90-ականների ամենահայտնի մոդելներից մեկի՝ Սինդի Քրոուֆորդի 19-ամյա դուստրն արդեն փայլում է պոդիումում։

Քերի Զետա-Դուգլաս, Քեթրին Զետա-Ջոնս

Գեղեցկուհի Քեթրին Զետա-Ջոնսը 15-ամյա դստերը հանրությանը ներկայացրել է միայն վերջերս. աղջիկը տպավորել է շատերին եւ միանգամից ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացել։

Ջիջի եւ Բելլա Հադիդներ, Իոլանդա Հադիդ

Վերջին տարիների ամենահայտնի մոդելները՝ Ջիջի եւ Բելլա Հադիդներն, իսկապես տարբեր են, սակայն յուրովի գեղեցիկ են։ Իոլանդա Հադիդը՝ հոլիվուդյան նախկին մոդելը, այժմ դուստրերի ամենամեծ երկրպագուն է։

Լիլի Ռոուզ Դեփ, Վանեսա Պարադի

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի երիտասարդ դուստրը, ինչպես մայրը, դարձել է Կարլ Լագերֆելդի մուսան, այսօր հաջողակ մոդել է եւ դերասանուհի։

Լիվ Ֆրեյնդլիխ, Ջուլիանա Մուր

Լիվ Ֆրեյնդլիխը կարծես մոր՝ Ջուլիանա Մուրի կրկնօրինակը լինի։ Նա արդեն հասցրել է նկարահանվել ֆիլմերում, եւ գրեթե կասկած չկա, որ տպավորիչ կարիերան սարերի ետեում չէ։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE