«Մամա․ ամենակարեւոր ձեռքբերումը»․ Սիրուշոն որդիների հետ գրկախառնված լուսանկարներ է հրապարակել

11:27   21 ապրիլի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է մի քանի ծրագրի վրա, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է իր լսարանին եւ երկրպագուներին։

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է որդիների հետ։ Երիտասարդ մայրիկը ամուր գրկել է երկու որդիներին եւ մեղմ ժպտում է, իսկ գեղեցիկ կադրին կից գրել է․ «Մամա․ ամենակարեւոր ձեռքբերումը»։

Սիրուշոյի գրառմանը կից մեկնաբանությունների հատվածում գրառումներ են կատարել նաեւ Սոֆի Մխեյանն ու հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։ Սոֆին գրել է․ «Աստված Պահապան, ինչ լավն եք)))) Շնորհավոր Սուրբ Զատիկ», իսկ հաղորդավարուհին գրել է․ «Գանձեր»։ Սիրված երգչուհու երկրպագուները նույնպես անմասն չեն մնացել, նրանք դրական խոսքերով, բարեմաղթնքներով ողողել են լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածը։



© NEWS.am STYLE