Արմինկան ցուցադրել է զատկական գեղեցիկ սեղանը

13:31   21 ապրիլի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել։

Կադրերում համյիչ երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրել է զատկական գեղեցիկ, ճաշակով ու շքեղ սեղանը։ Լուսանկարներից մեկին կից Արմինկան գրել է․ «Շնորհավոր Սուրբ Զատիկ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին հանդես էր եկել ոճային կերպարում: Նա կրում էր այս տարվա թրենդ համարվող օձի պրինտով երկարափեշ զգեստ, կաշվե բաճկոն, գլխարկ, արեւային ակնոց։ Լուսանկարին կից երգչուհին գրել էր․ «Երբ վերջապես եղանակն արեւոտ է»։



© NEWS.am STYLE