«Սիրում եմ քեզ, Շեր»․ հոլիվուդի հայազգի աստղ Անժելա Սարաֆյանը Շերի հետ լուսանկար է հրապարակել

15:27   21 ապրիլի, 2019

35-ամյա դերասանուհին Անժելա Սարաֆյանն իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան, շքեղ զգեստով։ Լուսանկարում հոլիվուդյան հայազգի աստղը զրուցում է համաշխարհային աստղ՝ երգչուհի Շերի հետ։ Հայուհիները ջերմ լուսանկարում կրում են սեւ հագուստ, յուրաքանչյուրն իր կերպարի մեջ հիանալի տեսք ունի։  

Կադրին կից մեկնաբանությունների հատվածում Անժելան գրել է․ «Ես սիրում եմ քեզ, Շեր»։

Հիշեցնենք ՝ նա մասնակցել էր «Օսկար 2019» մրցանակաբաշխության արարողությանը հաջորդած երեկույթին։ Հայազգի դերասանուհին երեկոյի ընթացքում հանդիպել ու լուսանկարվել էր երգիչ եւ դերասան Բիլի Փորթերի հետ, ով իրարանցում էր առաջացրել կարմիր գորգին։ Նա թավշյա զգեստ էր կրում։ Արտասովոր հագուստի վերնամասը հիշեցնում էր տղամարդու կոստյում։



© NEWS.am STYLE