Դեն Բիլզերյանը հսկա արջ կերակրելիս (վիդեո)

18:32   21 ապրիլի, 2019

Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա», Ignite  ընկերության սեփականատեր Դեն Բիլզերյանը, ով բավականին ակտիվ է սոցցանցերում,  իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել։ Հոլովակում Բիլզերյանը կանգնած է արջի դիմաց եւ կերակրում է նրան։

View this post on Instagram

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on

Կադրերում երեւում են նաեւ մի խումբ կիսամերկ աղջիկներ։  Հրապարակմանը կից «պոկերի արքա»-ն կատարել է հետեւյալ գրառումը ․ «Երբ քո աղջիկներ քաղցած են»։ Տեսանյութին կից համացանցի օգտատերեն ու Դեն Բիլզերյանի հետեւորդները 18հազարից ավել մեկնաբանություններ են թողել։

Ավելի վաղ Դեն Բիլզերյանը համատեղ լուսանկար էր հրապարակել հայտնի ռեփ կատարող Քարդի Բիի հետ։ Ignite ապրանքանիշի հիմնադիրն այն հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր միկրոբլոգում հրապարակման մեջ նշել էր Քարդի Բիին եւ մեկնաբանություններում գրել. «Նրանք մեզ չեն կարող ասել՝ ինչպես վարվել»: Քարդին սեքսուալ կերպարում է, երգչուհին նախապատվություն է տվել սեւ հագուստին։



© NEWS.am STYLE