Լիլիթ Բաբասյանի հրապուրիչ լուսանկարը

22:25   21 ապրիլի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ է, կրում է սեւ վերնաշապիկ, սպիտակ տաբատ։ Հրապարակմանը կից Լիլիթը կատարել է հետեւյալ գրառումը․

«Որոշել եմ այսօրվանից չձգել նեգատիվն ու էներգետիկ վամպիրներին չկերակրել։ Բոլորին ժպիտ եւ բարություն»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Բաբասյանը պատկերված էր լողափին։ Նա շորտ էր կրում եւ ուսը բաց բլուզ։ Կերպարն ամբողջացրել էին զարդերը՝ վզնոց եւ թեւնոցներ։ Մեկնաբանություններում Լիլիթ Բաբասյանը խոսել էր հոգեվիճակի մասին՝ նշելով, որ հոգին չարությունից պաշտպանելը հաղթանակ է համարում։

 

 

Լուսանկարը՝ @melsdani



© NEWS.am STYLE