Յանա Դանիելյանը մարմինն ընդգրկող ուլտրակարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը

23:34   21 ապրիլի, 2019

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյան զույգը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Մուսիններն ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում։ Ցուցադրում են իրենց աշխատանքը, հանգիստը, դստեր՝ Ադելի ժամանցն ու ընտանեկան առօրյան։

Յանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հաղորդավարուհին ներկայացել է հրապուրիչ տեսքով։ Յանան կրում է սեւ, մարմինն ընդգրկող, կարճ զգեստ, թրենդային, թափանցիկ բարձրակրունկներ։ Գայթակղիչ կադրին կից մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանան իր ամուսնու՝ Սուրեն Փահլեւանյանի հետ լուսանկար էր հրապարակել, որում գեղեցիկ զույգը գրկախառնված էր։ Սիրառատ կադրին կից հաղորդավարուհին մեկնաբանություն չէր թողել, սակայն հեշթեգներում նշել էր «#սեր» բառը։



© NEWS.am STYLE