Քիմ Քարդաշյանը չի օգնի իր երեխաներին

10:06   22 ապրիլի, 2019

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ մտադիր չէ առաջխաղացնել իր երեխաներին՝ օգտագործելով հասարակությունում իր կարգավիճակն ու դիրքը։ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի 38-ամյա աստղն իր դիրքորոշումն է արտահայտել ԱՄՆ-ում կոռուպցիոն մեծ սկանդալի առնչությամբ։

«Եթե նրանք չընդունեն ուսումնական հաստատություն, ես չեմ օգտագործի իմ հնարավորությունները՝ երեխաներին օգնելու եւ իրավիճակում դնելու համար, որում նրանք ակնհայտորեն հաջողության չեն հասնի։ Կարծում եմ՝ դա անընդունելի է»,- ՍիԷնԷն-ի հետ զրույցում ասել է Քարդաշյանը։

Ավելի վաղ խարդախությունների սխեմայի մասնակից են դարձել «90210. սերնունդ» սերիալի աստղ Լորի Լաֆլինն ամուսնու եւ դերասանուհի Ֆելիսիթի Հոֆմանի հետ, որը խաղացել է «Հուսահատ տնտեսուհիները» սերիալում։ Նրանք մեծ գումար են վճարել իրենց երեխաներին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի թիմի անդամների ցանկ գրանցելու համար, ինչն առավելություն է տալիս Ամերիկայի հեղինակավոր ուսումնական հաստատություններ ընդունվելիս։



© NEWS.am STYLE