Վարդագույն բիկինի, վարդագույն միաեղջյուր. Քլոե Քարդաշյանը՝ դստեր հետ

18:11   22 ապրիլի, 2019

Քլոե Քարդաշյանն օրերս նշել է միակ դստեր՝ Թրուի 1-ամյակը եւ երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով։

Կադրում գերակշռում է վարդագույնը. Քլոեն վարդագույն բիկին է կրում, Թրուն՝ նույն գույնի լողազգեստ, եւ վերջապես վարդագույն միաեղջյուր։ Լուսանկարի ֆոնը լղոզված է այնպես, որ բնապատկերը չշեղի ուշադրությունը Քլոեից եւ նրա դուստրից։

Քլոեն ցուցադրել է սլացիկ կազմվածքը եւ գեղեցիկ արեւայրուքը։ Երկրպագուներ հրապարակման մակնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։

Դստեր առաջին ծննդյան օրը նշելու համար Քլոեն վերամիավորվել է նրա հոր հետ, որից բաժանվել էր նրա դավաճանությունից հետո։ Տրիստանը սիրելիին դավաճանել էր 21-ամյա մոդել Ջորդին Վուդսի հետ։ Նա Քայլի Ջենների լավագույն ընկերուհին էր եւ մտերիմ շփվում էր Քարդաշյան ընտանիքի հետ։



© NEWS.am STYLE