Քեյթ Մոսսն իրեն փոխարինող է գտել

16:24   25 հունիսի, 2013

Հայտնի մոդել Քեյթ Մոսսը որոշել է գովազդային հոլովակում նկարահանումների ժամանակ իրեն փոխարինող վերցնել:

Ըստ NYMag-ի, պապարացիները նրան նկատել են Լոնսոնում, Launceston Place ռեստորանի մոտ: Մոսսը հագել էր թափանցիկ շապիկ, անդրավարտիք, լայն վերարկու եւ երկարաճիտ կոշիկներ: Ի զարմանս լուսանկարիչների, ավելի բաց տեսարաններում Քեյթի փոխարեն փողոցում քայլել է ավելի երիտասարդ մանեկենուհի:

Ականատեսների խոսքով, զարմանալի ոչինչ չկա. Մոսսի կազմվածքն ու մաշկը նախկին տեսքը չունեն, եւ կարճ շապիկներ հագնել նա այլեւս չի կարողանում:



© NEWS.am STYLE