Հայ հայրենասեր տղային չի հաջողվել հաղթել գերմանական «The Voice Kids»-ի եզրափակչում

12:11   22 ապրիլի, 2019

Երիտասարդ կատարող 11-ամյա Դավիթ Նիկալյանը The Voice Kids շոուի յոթերորդ եթերաշրջանի ֆավորիտներից մեկն էր. կույր լսումների ընթացքում երգի կատարման առաջին իսկ վայրկյաններից նա բոլոր մարզիչներին ստիպեց պտտվել։ Եզրափակչում, որին 8 երգիչ էր մասնակցում, Դավիթը զիջել է Mimi& Josephin դուետին։

Ավելի վաղ Դավիթը Wochenblat հրատարակությանը պատմել է, որ «Կույր լսումներն» իր համար սթրեսային են եղել։ «Նախ ես մտածում էի, որ տարօրինակ է, որ ես այդքան անհանգստացած չեմ։ Երբ վերջապես հասկացա, որ ինձ ընտրել են, սկսեցի դողալ։ Զարմանալի է, բայց Ջեյմս Բրաունի «It's a man's man's man's world» երգն ինձ անցկացրեց հաջորդ փուլ»,- պատմել է երիտասարդ կատարողը։

Հարցազրույցի ընթացքոմ Դավիթի հայրը՝ Սեդրակը, որդու տղանդը Աստծո շնորհ է անվանել, եւ նա իրավացի է. տղան զարմանալի քաղցր ձայն ունի։ Երիտասարդ երգիչը Գերմանիայում հաճախ է հանդես գալիս հայկական հայրենասիրական հիթերով տեղի հայկական համայնքի տոներին։

 



© NEWS.am STYLE