Խոշոր աքսեսուարներ. Մարիամ Ալեքսանյանի ոճային կերպարը

11:41   22 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուսանկարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մարիամն ամբողջությամբ սեւ հագուստ է կրում. դերասանուհին կերպարն ամբողջացրել է խոշոր գոտիով եւ ականջօղերով։ Նա նուրբ դիմահարդարում է ընտրել։ «Գեղեցկուհի»,-լուսանկարի մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարիամ Ալեքսանյանը կիսվել էր սեւ-սպիտակ լուսանկարով, որում ներկայացել էր ուսերը բաց։ Հմայիչ լոսւանկարին կից Մարիամը մեկնաբանություն չէր թողել, սակայն նրա էջի հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել։

Լուսանկարը՝ @n.arshakyan_photography



© NEWS.am STYLE