«Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում». Սիրուշոյի գրավիչ լուսանկարը

13:15   22 ապրիլի, 2019

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին նախշերով եւ գրություններով զարդարված հագուստ է կրում, որը համադրել է սեւ պայուսակի հետ։ Կերպարն  ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում, նույնիսկ ականջակալի կարիք չկա»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրուշոն կիսվել էր ընտանեկան կադրերով։ Հրապարակված լուսանկարներում նա պատկերված էր որդիների հետ։ Երիտասարդ մայրիկը ամուր գրկել էր երկու որդիներին եւ մեղմ ժպտում էր, իսկ գեղեցիկ կադրին կից գրել էր․ «Մամա․ ամենակարեւոր ձեռքբերումը»։



© NEWS.am STYLE