Յուրի Յակովլեւի դուստրը խմբային բռնաբարության զոհ է դարձել

15:06   22 ապրիլի, 2019

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, խորհրդային կինոյի աստղ Յուրի Յակովլեւի դուստրը՝ Ալյոնա Յակովլեւան, НТВ հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման եթերում պատմել է՝ ինչպես է խմբային բռնաբարության զոհ դարձել։

Դերասանուհու խոսքով՝ մի անգամ որոշել է գնալ մորաքրոջ մոտ եւ մեքենա է նստել, որում երկու տղամարդ է եղել։ Նրանք տարել են դերասանուհուն եւ առաջարկել սպասել ու ետ տանել։ Յակովլեւան համաձայնել է, սակայն հետադարձի ճանապարհին մեքենան անցել է նրա տան կողքով։

Նրան դաշտ են տեղափոխել, ուր տուն է եղել, որտեղ եւս մեկ տղամարդ է եղել։ Նրան առաջարկել են խմել, տղամարդիկ սթափ են եղել, իսկ նրանցից մեկը «չափազանց սարսափելի դեմք է ունեցել»։ Երբ Յակովլեւան փորձել է վեր կենալ եւ հեռանալ, նրան թույլ չեն տվել։

Այս պահին դերասանուհին հասկացել է, որ բղավել եւ օգնություն կանչել անիմաստ է, եթե արտասվի, իրեն «կխեղդեն, կսպանեն եւ կնետեն ջրանցքը»։ Այդ պատճառով նա պարզապես հարցրել է. «Լավ, ո՞վ է առաջինը»։ Հարցից հետո տղամարդիկ շփոթվել են։ «Չեմ խորանա մանրամասների մեջ։ Նրանք արել են այն, ինչ հարկավոր էր»,- ասել է Յակովլեւան։

Տուժողի խոսքով՝ ամենատարօրինակն այն է, որ հետո իրեն տուն են տարել։ Նա չի հիշել մեքենայի համարանիշը, տեղի ունեցածի մասին ոչ ծնողներին, ոչ իրավապահ մարմիններին չի պատմել։ Յակովլեւան նշում է, որ այդ պատմությունն իրեն շատ բան է սովորեցրել։ «Պահապան հրաշտակն ու Աստված փրկել են ինձ»,- ասել է նա։

Ալյոնա Յակովլեւան Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնի առաջատար դերասանուհի է, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւի դուստրը, որը հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Հուսարական բալադ» ֆիլմերով։



© NEWS.am STYLE