«Նոր Ալիք 2019»-ին Հայաստանը կներկայացնի Տյոմը

12:47   22 ապրիլի, 2019

Հայաստանը «Նոր Ալիք 2019» երիտասարդ կատարողների մրցույթում կներկայացնի երգիչ Տյոմը՝ Արտյոմ Հակոբյանը: Այս մասին երիտասարդն անձամբ հայտնել է՝ ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ հրապարակելով.

«Երեք օր է՝ Մոսկվայում եմ: Երկու օրը շատ դաժան ու ծանր են եղել: Ասեմ՝ ինչու: Ես մասնակցում էի «Նոլ Ալիք» միջազգային մրցույթի նախընտրական փուլին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես, եւ այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ հենց ես»,-իր խոսքում նշում է Տյոմը:

Ի դեպ, շատերը երգչին ճանաչում են «X Factor 4» նախագծից, որի շրջանակում Տյոմը մրցում էր Շուշանիկ Արեւշատյանի թիմում:



© NEWS.am STYLE