Անահիտ Կիրակոսյանը՝ շքեղ զգեստով

18:44   22 ապրիլի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որն այս շրջանում ներկայանում է Women's Club նախագծում, ներկայացել է հմայիչ կերպարում։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Անահիտը շքեղ, կենդանական պրինտով զգեստ է կրում, իսկ կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը եւ նուրբ դիմահարդարումը։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անահիտը վառ կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի գլխազարդի հետ։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ, բայց նկատելի դիմահարդարումը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն՝ նշելով, որ մազափունջը նրան շատ է սազում։



© NEWS.am STYLE