Ծաղիկներ եւ կարմիր պայուսակ. Լետիցիա թագուհին՝ Massimo Dutti-ի զգեստով

16:43   22 ապրիլի, 2019

Իսպանիայի առաջին տիկինը հերթական անգամ հիացրել է էլեգանտ կերպարով։ Թագավորական ընտանիքը Պալմա դե Մայորկա քաղաքում զատկական պատարագրի է մասնակցել. ներկա էր ամբողջ թագավորական ընտանիքը՝ թագուհի Լետիցիան, Ֆելիպե Վեցերորդ թագավորը, նրանց դուստրերը՝ Լեոնորը եւ Սոֆիան, ինչպես նաեւ թագավորի մայրը՝ թագուհի Սոֆիան։

46-ամյա Լետիցիան միջոցառման համար ընտրել էր իսպանական Massimo Dutti ապրանքանիշի զգեստը, որը համադրել էր նույն երանգի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էր կարմիր պայուսակը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images, GC Images



© NEWS.am STYLE