Երեք տարբեր երկրներից հայերը կհանդիպեն «Մանկական Նոր Ալիք 2019» մրցույթի եզրափակչում

16:13   22 ապրիլի, 2019

Միանգամից երեք հայ տարբեր երկրներից՝ Հայաստան, Աբխազիա եւ Մեծ Բրիտանիա, ելույթ կունենան «Մանկական Նոր Ալիք 2019» մրցույթին։ Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Հայաստանը մրցույթին կներկայացնի Կալուգայի 12-ամյա բնակչուհի Կարինա Իգիթյանը՝ «Մանկական ձայն»-ի չորրորդ եթերաշրջանի մասնակից։  

Աբխազիայից ելույթ կունենա Սառա Աբրահամյանը, որը նույնպես մասնակցել է «Մանկական ձայն»-ին, սակայն հինգերորդ եթերաշրջանին։

Եզրափակիչ է անցել նաեւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էրիկ Անտոնյանը։

Ժյուրիի անդամները եզրափակչին մասնակցելու համար ընտրել են 12 մասնակցի 10 երկրից։ Նրանք կմրցեն գլխավոր մրցանակի համար։ Մրցույթը կանցկացի Ղրիմում՝ «Արտեկ» մանկական ճամբարի գլխավոր բեմում։ Այն առաջին անգամ անցկացվել է կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Իգոչ Կրուտոյի նախաձեռնությամբ։ Մրցույթին մասնակցում են երիտասարդ կատարողներ Հայաստանի, Բելառուսից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Իսրայելից, Մոլդովայից, Մալթայից, Ղազախստանից եւ այլ երկրներից։



© NEWS.am STYLE