Էվա Խաչատրյանը կիսվել է գրավիչ ֆոտոշարքի լուսանկարներով

19:41   22 ապրիլի, 2019

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր կադրեր է ներկայացրել հմայիչ ֆոտոշարքից։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Էվան արտահայտիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Սիրելի ֆոտոշարք»,- կադրերը մեկնաբանել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր NEWS.am STYLE-ի հարցերին։ «Թե´ թատրոնում, թե´ ֆիլմերում, թե´ սերիալներում մարմնավորածս կերպարները շատ տարբեր են: Երկար տարիներ եմ աշխատում հեռուստատեսության ոլորտում ու, բարեբախտաբար, միշտ հետաքրքիր կերպարների եմ մարմնավորել: Կարծում եմ՝ դերասանի մեկնաբանությունից է գալիս՝ ինչպիսին ես դու դերդ տեսնում եւ զգում. դրան ձուլվում է սցենարը եւ ստացվում է վերջնական արդյունքը: Թե ինչպես է ընտրությունը կատարվում, ես չգիտեմ: Հավանաբար որոշ ռեժիսորներ ճանաչում են քո դերասանական տեսակը, որոշները վստահ են, որ հենց քո տեսակն է պետք, ոմանք էլ թողնում են, որ դու եւ սցենարիստը գտնեք տվյալ կերպարին: Ամեն դեպքում, դրանք հիմնականում ստացված կերպարներ են՝ հիշվող ու տարբերվող (ժպտում է): Մի կարեւոր բան եւս՝ իմ մարմնավորած կերպարներում հիմնականում կա ուժեղ կամքի դրսեւորում, ինչը որ ես ունեմ որպես մարդ, եւ այժմ միայն այդ կետն է, որը կապում է ինձ իմ կերպարներին»,- նշել էր նա։

Լուսանկարը՝ @sedsphotography



© NEWS.am STYLE