Իրինա Շեյքը գեղեցկուհի քրոջ հետ հանգստացել է Դիսնեյլենդում

22:11   22 ապրիլի, 2019

33-ամյա Իրինա Շեյքը ջերմ հարաբերություններ ունի ընտանիքի հետ։ Այսօր ռուս սուպերմոդելը լուսանկարների շարք է հրապարակել քրոջ՝ Տատյանայի հետ։ Մեկնաբանություններում նա քրոջը շնորհավորել է ծննդյան տոնի առիթով. Տատյանան դարձել է 35 տարեկան։ «Իմ մեծ քրոջը շնորհավորում եմ ծննդյան օրվա առիթով»,- գրել է Իրինան։

Լուսանկարում նրանք պատկերված են մեքենայում։ Գեղեցկուհիները նաեւ մեկնել են Դիսնեյլենդ։ Տատյանան Չելյաբինսկից Լոս Անջելես է եկել երեխաների հետ՝ զվարճանքի տեղի այգի գնալու համար։

Թոփ մոդելի քույրը դաստիարակում է 12-ամյա դստերը՝ Իրինային եւ 4-ամյա որդուն՝ Մաքսիմին. նրանք ծնվել են Ալեքսանդր Պետենկովի հետ ամուսնության ընթացքում։

Բրեդլի Քուփերի սիրելիի հետեւորդները գնահատել են նրա համատեղ լուսանկարն ազգականի հետ։ Շատերը նկատել են, որ նրա քույրը գեղեցկությամբ չի զիջում Իրինային։ Օգտատերերից մեկը նշել է, որ «նրանք կարող են Հադիդ քույրերի նման լինել, միայն թե ավելի լավը»։



© NEWS.am STYLE