Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը

20:53   22 ապրիլի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր ոճով։

Նա նոր լուսանկար է հրապարակել Facebook-ի Stories հատվածում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Արփինե Հովհաննիսյանը վառ պիջակ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են պիջակի երանգի շրթներկը, ինչպես նաեւ աքսեսուարները՝ ականջօղեր, մատանի եւ բրոշ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր հետաքրքիր նախշերով շրջազգեստով, որը համադրել էր վառ նարնջագույն բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի կոշիկներն ու ժամացույցը։ «Գարունն ամենուր է»,- սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել էր Արփինե Հովհաննիսյանը։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի, Facebook, Instagram



© NEWS.am STYLE