Ի՞նչ է պատմում քնելու դիրքը ձեր մասին

21:12   23 ապրիլի, 2019

1. Էմբրիոն

Որոշ մարդիկ գունդուկծիկ են քնում: Դա շատ է հիշեցնում մոր արգանդում էմբրիոնի դիրքը: Նման մարդիկ սովորաբար ուժեղ են, նպատակասլաց, երբեմն դաժան, սակայն դա միայն արտաքին քողարկում է: Ներսից նման մարդիկ շատ զգայուն են եւ խոցելի: Երբեմն նրանք ամաչում են անծանոթ մարդկանց հետ խոսելիս, բայց որոշ ժամանակ անց գտնում են իրենց եւ բավական հարմարավետ են զգում: Նշենք, որ այդ դիրքում քնում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ:

2. Գերան

Նրանք քնում են հանգիստ՝ ձեռքերը կողքերին դրած: Նման մարդկանց մասին ասում են, որ նրանք փոքր-ինչ ցինիկ են եւ չեն վստահում շրջապատին: Նրանք սիրում են լինել հանրության մեջ: Նրանց կարելի է թեթեւամիտ անվանել:

3. Նպատակասլաց

Նրանք քնում են ձեռքերն իրենց առջեւ պարզած: Համարվում է, որ այդ մարդիկ պարզ ու բաց հոգի ունեն, բայց երբեմն նրանք շատ ցինիկ են լինում: Նրանք երկար են մտածում որոշում կայացնելուց առաջ, բայց եթե ընդունում են այն, երբեք չեն հրաժարվում իրենց ուզածից եւ պայքարում են մինչեւ վերջ:

4. Զինվոր

Այս մարդիկ քնում են մեջքի վրա՝ ձեռքերը մարմնի երկայնքով պարզած, ոտքերը ձիգ, ուղիղ, ասես թե զգաստ են կանգնել շարքում, միայն թե պառկած: Այդ մարդիկ շատ հանգիստ են, իսկ երբեմն՝ նույնիսկ ինքնամփոփ: Նրանք երբեք ոչ մի տեղ չեն շտապում, չեն սիրում իրարանցում եւ քաոս: Այդ մարդիկ բարձր եւ երբեմն ավելորդ չափանիշներ են դնում իրենց առաջ:

5. Ազատ անկում

Այս մարդիկ քնում են փորի վրա, ձեռքերը դնում են բարձի տակ, իսկ գլուխը շրջում են կողք: Նրանք շատ հակասական մարդիկ են. կարող են շփվող եւ կոպիտ լինել, դաստիարակված եւ հանդուգն: Նրանք նյարդային են եւ հեշտ խոցելի: Այդ մարդիկ չեն սիրում էքստրեմալ վիճակներում հայտնվել եւ իրենց հասցեին քննադատություն լսել:

6. Ծովաստղ

Այս մարդիկ քնում են փորի վրա՝ ձեռքերը կողք պարզած: Նման դիրքում քնողները շատ բաց եւ շփվող մարդիկ են, նրանք շատ արագ նոր ընկերներ են գտնում, քանի որ բաց են շրջապատի համար եւ կարող են լսել զրուցակցին: Եթե նրանց ընկերներին օգնություն է պետք, հենց այդ մարդիկ են առաջինն օգնության հասնում: Մարդամոտ բնավորությամբ հանդերձ՝ նրանք չեն սիրում համընդհանուր ուշադրության կենտրոնում լինել:

 

Աղբյուրը՝  MyJane.ru



© NEWS.am STYLE