52-ամյա Հոլի Բերիի ուղիղ ռեպորտաժը լոգասենյակից

11:11   23 ապրիլի, 2019

52-ամյա դերասանուհի Հոլի Բերիի երկրպագուները նրան չքնաղ աղջիկ են անվանում։ Վերջին իրարանցումն առաջացրել է լոգասենյակում արված լուսանկարը, որում հոլիվուդյան աստղը հանգստանում է ծանր աշխատանքային շաբաթից հետո։

Արտիստը հազվադեպ է հանգստի լուսանկարներ հրապարակում։ Նրա բլոգում առավել հաճախ հայտնվում են «Ֆիթնես ուրբաթներ»՝ լուսանկարներ, որոնցում Բերին մարզվում է մարզիչ Պիտեր Թոմասի հետ։ Դա նրան հնարավորություն է տալիս պահպանել իդեալական կազմվածքը։

Սակայն նույնիսկ ամենազբաղված մարդը պետք է հանգստի ժամանակ ունենա։ Instagram-ում բավական երկար ժամանակ է՝ գոյություն ունի SelfCareSunday («Կիրակնօրյա խնամք») հեշթեգը, ուր մարդիկ կիսվում են հանգստանալու եւ հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միջոցներով։ Պարզվում է՝ հոլիվուիդյան դերասանուհին դա անում է՝ ժամանակ անցկացնելով լոգասենյակում։ Լուսանկարում նա նստած է լոգարանակոնքում, որը լի է փրփուրով։ Հոլի Բերին մազերը կապել է մետաքսյա կտորով։ Նա ձեռքերով փակել է կուրծքը եւ գրավիչ հայացքով նայում է տեսախցիկին։

«Իսկապես երկար օր էր, բայց ես ամեն դեպքում ժամանակ կհատկացնեմ #SelfCareSunday-ին»,- լուսանկարը մեկնաբանել է Բերին։ «Ես այնքան եմ նախանձում լուսանկարչին», «Ինչո՞ւ է փրփուրն այսքան շատ։ Դու լավն ես նաեւ առանց դրա», «Դու խնամքի թագուհին ես» «Երազանքների աղջիկ։ Այդքան լուսավոր ու նուրբ», «Իսկ ինչո՞ւ ես քո կողքին չեմ։ Ես իսկապես վատ տեսք չէի ունենա»,- լուսանկարները մեկնաբանել են հետեւոդները։

Վերջերս դերասանուհին կիսվել էր լուսանկարով, որում պատկերված էր մինչ գոտկատեղը մերկ վիճակում. այդ կերպ նա ցուցադրում էր իր նոր դաջվածքը։

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE