Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում

12:06   23 ապրիլի, 2019

51-ամյա Պամելա Անդերսոնը իսպանական «Intimately» ամսագրի նոր համարի հերոսուհին է։ Դերասանուհին ամսագրի համար լուսանկարվել է սեւ բոդիով եւ զգեստով։

«Մալիբուի փրկարարները» սերիալի աստղի հետ կադրում հայտնվել է նաեւ նրա ամուսինը՝ «Մարսելի» 33-ամյա ֆուտբոլիս եւ Ֆրանսիայի հավաքականի անդամ Ադիլ Ռամին։ Ռոմանտիկ կադրում աստղերը նայում են միմյանց։ Լուսանկարներն, իսկապես, զգացմունքային են։

Հարցազրույցում Պամելան անկեղծորեն պատմել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի հետ իր հարաբերությունների մասին։ «Հեշտ չէ, երկուսիցս էլ շատ վստահություն է պահանջվում... Մենք մարզիկ-դերասանուհի սովորական զույգ չենք՝ չենք դավաճանում, չենք ստում եւ չենք օգտագործում միմյանց։ Ամուսնությունն արդեն այնքան էլ կարեւոր չէ ինձ համար, ինչպես նախկինում էր, եւ ես այլեւս երեխաներ չեմ ունենա։ Սա սիրավեպ է, որը մենք կապրենք օր օրի»,- խոստովանել է դերասանուհին։

Պամելա Անդերսոնը Ադիլ Ռամիի հետ նշանադրության մասին հայտարարել է նախորդ տարվա հուլիսին։ Նա տեղափոխվել է սիրելի մոտ՝ Ֆրանսիա եւ խաղերի ընթացքում աջակցել նրան հարսնացուի պաշտոնական կարգավիճակում։



© NEWS.am STYLE