Սկարլետ Յոհանսոնը սեքսուալ զգեստով մթագնել է երեկոյի հյուրերին

11:41   23 ապրիլի, 2019

Լոս Անջելեսի Convention Center-ում տեղի է ունեցել «Վրիժառուները. վերջաբան» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են գտնվել հոլիվուդյան բազմաթիվ աստղեր։

Ամբողջ ուշադրությունն, իհարկե, կենտրոնացած էր ֆիլմի գլխավոր հերոսների, այդ թվում Սկարլետ Յոհանսոնի վրա։ Նրան կարծես թե հաջողվել է մթագնել իր կոլեգաներին։ Նա կարմիր գորգին հայտնվել է սիրելիի՝ Քոլին Ժոստի հետ Atelier Versace-ի զգեստով։ Այն ամբողջությամբ ծածկված էր փայլերով, բաց էր ուսերի հատվածում եւ խորը բացվածք ուներ ոտքի հատվածում։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images, MarieClaire



© NEWS.am STYLE