Գարիկ Մարտիրոսյանը դեռ 1997-ի՞ն գիտեր, որ Զելենսկին նախագահ է դառնալու

13:34   23 ապրիլի, 2019

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, պարզվում է, կարողանում է կանխագուշակել ապագան։ Պրոդյուսերը հրապարակել է 1997թ.-ին Ուրախների եւ հնարամիտների ակումբի եզրափակչում թիմերի ավագների մրցույթի տեսագրությունը, որը մարգարեկան է դարձել։

Картинки по запросу гарик мартиросян instagram

«1997թ.-ի ՈւՀԱ-ի եզրափակիչ։ Ուկրաինական «Запорожье-Кривой Рог- Транзит» թիմի փայլուն ավագ Միշա Գուլիկովը պատասխանում է իմ «նենգ» հարցերին։ Այժմ ձեզ համար հասկանալի՞ է, թե որքան լավ կանխագուշակող եմ ես»,- գրել է Գարիկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Հրապարկված հոլովակում Մարտիրոսյանն ուկրաինացուն խորհուրդ է տալիս երբեք չկատակել նախագահի մասին, քանի որ վաղը յուրաքանչյուրը կարող է հայտնվել նրա տեղում։

Մարտիրոսյանը, կռահելով նախագահ դառնալու մտադրության մասին հարցը, հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում՝ «երբեք, ոչ մի երկրում»։

Картинки по запросу гарик мартиросян instagram

Մարտիրոսյանի կինը գնահատել է նրա հումորը, սակայն համաձայն չէ նախագահ դառնալու ամբիցիաների բացակայության հետ։ «Կարծում էի, թե Մարտիրոսյանի հետ եմ ապրում, պազրվեց՝ ապրում եմ Նոստրադամուսի հետ։ Վերջին իրադարձությունների առնչությամբ բոլորը Գարիկին հարցնում են՝ արդյոք նա ապագայում առաջադրվելո՞ւ է նախագահի պաշտոնում։ Նա միշտ բացասական պատասխան է տալիս։ Ինչ վերաբերվում է ինձ, կարող եմ ասել, որ անձամբ ես առաջադրվելու եմ առաջին տիկնոջ պաշտոնում։ Իսկ Գարիկը ցանկանա, թե ոչ, ավտոմատ կդառնա նախագահ»,- նշել է Լեւինան։



© NEWS.am STYLE