Երգչուհի Մաքսիմը լուրջ վթարի է ենթարկվել (ֆոտո)

17:11   23 ապրիլի, 2019

35-ամյա Մաքսիմը (Մարինա Մաքսիմովան) ավտովթարի է ենթարկվել։ Երգչուհու վիճակի մասին սոցիալական ցանցերում տեղեկություններ է հայտնել նրա մենեջեր Մարգարիտա Սոկոլովան։

Նա մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երեւում են Մաքսիմի վնասվածքները, նրա մարմինը պատված է կապտուկներով եւ հեմատոմաներով։

Фото: instagram.com/sokllovamargarita

Աստղը վթարի է ենթարկվել օդանավակայան գնալիս։ Այժմ նա վերականգնվում է մասնագետների հսկողության ներքո։ Երգչուհին ստիպված է եղել տեղափոխել համերգները, որոնք պետք է կայանային Ռուսաստանում իր համերգային շրջագայության շրջանակներում։

«Մաքսիմը լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել օդանավակայան մեկնելու ճանապարհին՝ շտապելով Մոսկվա եկող թռիչքին տեսահոլովակի նկարահանման համար։ Հիմա արդեն մեզ համար ամենասարսափելին ետեւում է, եւ իրավիճակը հսկողության տակ է։ Մարինայով զբաղվում են լավագույն բժիշկները։ Մենք հույս ունեինք, որ նա շատ ավելի արագ կվերականգնվի, սակայն բժիշկների կանխատեսմամբ՝ Մարինան վերականգնման փուլում կգտնվի մինչեւ 20-ը։ Ծրագրված համերգները մենք կտեղափոխենք»,- Instagram-ում հայտնել է Սոկոլովան։



© NEWS.am STYLE