«Միշտ երազել եմ այս դժվար օրն այստեղ լինել». Գոհար Ավետիսյանը Երեւանում է

15:14   23 ապրիլի, 2019

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը եղբոր՝ Ալբերտի հետ ժամանել է Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներին։ Այդ մասին Գոհարը հայտնել է Instagram-ի Stories բաժնում։

«Միշտ երազել եմ հենց այստեղ լինել բոլոր հայերի համար այս դժվար օրը»,- Instagram-ում նշել է վիզաժիստը։

Ավելի վաղ՝ Ռեգինա Տոդորենկոյի շոուի ընթացքում, Գոհար Ավետիսյանը խոստովանել էր, որ ամենից շատ սիրում է հանգստանալ Հայաստանում։

«Երեւանում լինում եմ տարվա ընթացքում մի քանի անգամ։ Երբ հրապարակումներ եմ անում այն մասին, որ կարոտում եմ Հայաստանը, ինձ ատողները մեկնաբանություններում գրում են՝ «Հետ վերադարձիր հայրենիք»»,- ասել էր Գոհարն ու ծիծաղել։



© NEWS.am STYLE