«Անհամբեր եմ». Լիլիթ Հովհաննիսյանի նուրբ կերպարը՝ Հունաստանից

17:45   23 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Հունաստանում է, որտեղից կիսվել է հմայիչ լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը նուրբ կերպարում է. նա ընտրել է բաց վարդագույն շրջազգեստ, որը համադրել  սպիտակ բլուզի հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Հունաստան, անհամբեր եմ»,- մեկնաբանություններում գրել է Լիլիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արված էին Նիդերլանդներում։ Երգչուհին կիպ ջինսե տաբատ էր կրում եւ կարմիր բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էր մեղմ դիմահարդարումը, որն ընդգծել էր երգչուհու գեղեցկությունը։ «Արդեն Հոլանդիայում եմ»,- լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։



© NEWS.am STYLE