Ռիհաննայի նոր, պրովոկացիոն ֆոտոշարքը ավստրալական ամսագրի համար

20:13   23 ապրիլի, 2019

31-ամյա Ռիհաննան «Vogue» ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի աստղն է։ Երգչուհին ամսագրի մայիսյան համարի շապիկին հայտնվել է վարդագույն մետաքսյա ներքնազգեստով։ Երգչուհին ուսերին բեժ եւ կապույտ վերարկու է գցել։ Վառ կերպարն ամբողջացրել են զմրուխտյա բարձրակրունկ կոշիկները եւ խոշոր ականջօղերը։

Մյուս կերպարները եւս պակաս պրովոկացիոն չեն։ Ռիհաննան վերնազգեստը համադրել է սեփական Savage x Fenty ապրանքանիշի ներքնազգեստի հետ։ Երգչուհին կրել է նաեւ շագանակագույն կաշվե շրջազգեստ եւ գործած տոպ։ Լուսանկարների հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Ջոշ Օլինսն է։

Рианна снялась для австралийского глянца в провокационных нарядах

Երկրպագուները գնահատել են համարձակ կադրերը։ Նրանց մի մասը նշել է, որ Ռիհաննան նկատելիորեն նիհարել է։ Շատերը նաեւ խոստովանել են, որ չեն կարողանում սպասել երգչուհու նոր ալբոմի թողարկմանը։

Фото: instagram.com/badgalriri

Աղբյուրը՝ Cosmopolitan



© NEWS.am STYLE