Արփի Գաբրիելյանի առօրյա կերպարը

20:49   23 ապրիլի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Արփին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ Նա ամբողջությամբ սեւ կերպար է ընտրել՝ սեւ տաբատ, բլուզ եւ պայուսակ։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են թողել։ «Հրաշալի»,- գրել է նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին շքեղ սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Երգչուհին այն համադրել էր խոշոր աքսեսուարի՝ ականջօղերի հետ։



© NEWS.am STYLE