«Ամբողջ տիեզերքը ներսում». Ռիփիի հմայիչ լուսանկարը

21:43   23 ապրիլի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին հերթական անգամ ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում նա պուտավոր զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Ռիփին գրեթե դիմահարդարված չէ։ «Ամբողջ տիեզերքը ներսում»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է դերասանուհին։  Հետեւորդներին լուսանկարն ակնհայտորեն դուր է եկել, Ռիփիի էջում բազմաթիվ դրական մեկնաբանություններ կան։ «Տիկնիկ»,- գրել է նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին զոլավոր զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարադմամբ էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Երբեմն ուզում ես ուղղակի լռությանը լսել»,- կադրերը մեկնաբանել էր Ռիփին։



© NEWS.am STYLE