54-ամյա Մոնիկա Բելուչին խորը բացվածքով զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը

19:41   23 ապրիլի, 2019

Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խորը դեկոլտեով զգեստով, որը բացվածք ուներ ոտքի հատվածում։

Լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել պահը, երբ քամին բարձրացրել է Բելուչիի զգեստը՝ ցուցադրելով նրա սլացիկ ոտքերը։ Ընդ որում, դերասանուհուն դա առհասարակ չի վշտացրել։ Նա շարունակել է ճանապարհը՝ ցույց տալով կազմվածքի առավելությունները։

Նշենք, որ Մոնիկա Բելուչին սիրելիին պաշտոնապես ներկայացրել է վերջերս է։ Մարտի սկզբին նա մասնակցել է Փարիզում նորաձեւության շաբաթին, որի ընթացքում «գաղտնազերծել է» իր սիրավեպը։ Ավելի վաղ դերասանուհին խոստովանել էր, որ լուրջ հարաբերություններ ունի, սակայն չէր հանրայնացրել ընտրյալի անունը։ «Արդեն կես տարի է՝ հանդիպում եմ մի տղամարդու հետ, եւ մեզ մոտ ամեն ինչ կարգն է։ Նա բոլորովին այլ աշխատանք ունի, սակայն դրա պատճառով նա եւս ստիպված է շատ շրջել աշխարհում։ Հենց այդ պատճառով նա շատ լավ հասկանում է ինձ եւ կիսում իմ կենսակերպը։ Ես շատ երջանիկ եմ»,- ամիսներ առաջ ասել էր Բելուչին։  

Սա Բելուչիի առաջին լուրջ սիրավեպն է Վենսան Կասելից բաժանվելուց հետո։ Դերասանի հետ ամուսնության ընթացքում լույս աշխարհ են եկել նրանց երկու դուստրերը։ Բելուչիից բաժանվելուց հետո 52-ամյա Կասելը եւս գտել է իր երջանկությունը. ամռանը նա ամուսնացել է 21-ամյա Թինա Կունակիի հետ։ Բոլորովին վերջերս զույգը դուստր է ունեցել։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Esquire, Instagram



© NEWS.am STYLE