Օրվա թիվը․ ի՞նչ կարժենա Մեգան Մարքլի եւ Հարիի Աֆրիկա տեղափոխվելը

23:01   23 ապրիլի, 2019

Օրերս համացանցում ինֆորմացիա է հայտնվել, ըստ որի երեխայի ծնունդից հետո արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կարող է տեղափոխվեն Աֆրիկա, որտեղ կզբաղվեն բարեգործությամբ։ Արեւմտյան մամուլի փոխանցմամբ դեռ որոշումը կայացված չէ․ ամուսինների պլանների մասին հայտնի կդառնա 2020թ․-ի մոտ։

Peopletalk լրատվականը հրապարակել է գումարի մոտավոր չափը, որը վճարելու են բրիտանացի հարկատւները, որպեսզի զույգն ապրի Աֆրիկայում։ Ըստ հաշվարկների թիվը գերազանցում է միլիոն ֆունտը։ Այս գումարի մեծ մասը կտրամադրվի Մեգանի եւ Հարրիի անվտանգության, ինչպես նաեւ այլ ծախսերի վրա․ ապահովագրություն եւ բժշկական սպասարկում։

Բացառված չէ, որ թագավորական ընտանիքն իր վրա կվերցնի բոլոր ծախսերը, քանզի զույգը կարող է մի քանի ամսից մինչեւ երկու տարի բնակվի այնտեղ։



© NEWS.am STYLE