Մարգարիտա Սիմոնյանը տարակուսած է, կամ ինչն այն չէ Շարլիզ Թերոնի հետ

10:12   24 ապրիլի, 2019

Շարլիզ Թերոնի որդեգրված որդու վերաբերյալ վերջին նորությունները շատերին են զարմացրել Արեւմուտքում, իսկ պահպանողական երկրներում հանրությունը շոկի է ենթարկվել։ Շատերն են հոլիվուդյան դերասանուհուն քննադատում երեխայի դաստիարակությանը նման մոտեցման համար։ Իհարկե, մարկանց մի մասն էլ կարծում է, որ հարկավորչէ այդքան խառնվել այս պատմությանը։ Իրավիճակն, իսկապես, արտասովոր է։ Այնքան, որ անտարբեր չի մնացել նաեւ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, որը Instagram-ի իր էջում խոսել է իր վերաբերմունքի մասին։

«Դերասանուհի Շարլիզ Թերոնը պատմել է, որ որոշ է իր որդուն մեծացնել որպես աղջիկ։ Տղան արդեն բավական երկար ժամանակ է՝ երկար հյուսքեր ունի, զգեստներ եւ շրջազգեստներ է կրում։ Շարլզին ասել է, որ երեք տարի առաջ երեխան հայտարարել է, որ ոչ թե տղա է, այլ աղջիկ, եւ այդ ժամանակվանից ինքը հենց այդպես է դաստիարակում նրան` ինչպես իր կրտսեր դստեր մեծ քույր։ Շարլիզի երկու երեխաներն էլ որգերված են»,- գրում է Սիմոնյանը՝ հռետորական հարց հնչեցնելով՝ ինչ է կատարվում նրանց հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Դերասանուհու նկատմամբ համակրանք կար։ Համակրանքի վրա էլ կանգ կառնեք։ Արեւմտյան հասարակությունը նման է երեխային հարուստ ընտանիքում։ Նրան այնքան են բարիքներով ապահովել, որ նա արդեն չգիտի՝ ինչ ցանկանալ։ Այսօր թմրամիջոց, վաղը՝ սեռափոխություն, իսկ հետո այդ ամենը կձանձրացնի նրան։ Եվ կգնա, բոլորին դպրոցում կգնադակահարի»,- գրել է օգտատերերի մեկը։

«Իսկ եթե նա ասեր, որ շուն է, նա նրան շան նման կդաստիարակե՞ր»,- հետաքրքրվել է մեկ այլ օգտատեր։ Մարգարիտա Սիմոնյանը այլեւս ոչինչ չի մեկնաբանել, սակայն «ի՞նչ է կատարվում նրանց հետ» արտահայտությունը պերճախոս է ցանկացած մեկնաբանությունից։



© NEWS.am STYLE