Նիհարողի օրագիրը. ուտելիքի մասին մոռացել եմ

17:51   25 հունիսի, 2013

Ողջո՛ւյն: Վերջին երկու օրերին ոչինչ չեմ կերել: Եվ, պատկերացրեք, կշեռքի սլաքը ոչ մի գրամ չի շարժվել: Բայց այդպես կարո՞ղ է պատահել: 5 տարի առաջ երկու օրվա հացադուլից հետո 3 կգ նիհարում էի: Իսկ հիմա ստացվում է, որ եթե սովից մեռնում եմ, չեմ նիհարում: Փոխարենը մեկ բաժակ կեֆիրն անգամ նվազագույնը 200 գրամ ավելացնում է քաշս: Եվ ո՞ւր է արդարությունը:

Դժվար է հատկապես գիշերը, երբ սառնարանը կանչում ու աչքով է անում: Բայց դա դեռ դժբախտության կեսն է: Երբ ամուսինս գնումներով տուն է գալիս, իսկ տոպրակներում այն ամենն է, ինչ սիրում եմ, ցանկանում եմ ոռնալ…

Երբեմն թվում է, որ մեկ տուփ չիփսի համար հոգիս էլ կծախեմ: Երշիկով բուտերբրոդի մասին էլ չեմ խոսում:

Եվ այսպես՝ վերջին շաբաթվա արդյունքը. մինուս 200 գրամ:

Բայց ոչինչ, չեմ հուսահատվելու:

Ձեր՝ Անի



© NEWS.am STYLE