Պարզ ճշմարտություններ՝ հարաբերությունների մասին

21:12   30 ապրիլի, 2019

Հարաբերություններում դուք ստանում եք այն, ինչ տալիս եք:

Հույս մի ունեցեք, որ քմահաճույքների, մեղադրանքների եւ վիրավորանքների դիմաց կստանաք ժպիտ, գրկախառնություն ու սիրո խոստովանություն: Եթե փոխըմբռնում եք ակնկալում, փորձեք ինքներդ հասկանալ, որ ամեն ինչ վերադառնում է. դա պարզ բանաձեւ է, որն աշխատում է բոլոր ժամանակներում:

Պետք չէ պայքարել մարդու կյանքում տեղ ունենալու համար:

Պարտադրանքով սիրելի չես դառնա. շատերը մոռանում են այս պարզ ճշմարտությունը: Երբեք մի փորձեք ուրիշի կյանքում ձեզ համար տեղ ձեռք բերել: Դուք չեք կարող իմանալ՝ արդյո՞ք դա նրան պետք է:

Բոլոր մարդիկ փոխվում են, եւ դա նորմալ է: Մարդկանց պահանջմունքները, մտքերը եւ անգամ համոզմունքները ժամանակի հետ փոխվում են: Ուստի, երբ ինչ-որ մեկն ասում է, որ դուք փոխվել եք, մի փնտրեք թերություններ ձեր մեջ:

Հնարավոր է, այդ փոփոխությունները հօգուտ ձեզ են կատարվել: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ ձեր հարաբերությունները մոտ ընկերոջ հետ կարող են խզվել: Այդ դեպքում ավելի լավ է հեռվից միմյանց շնորհավորական հաղորդագրություններ ուղարկել եւ պահպանել հաճելի հիշողությունները, քան փորձել քամել հարաբերություններից այն, ինչ չի մնացել եւ լարվածություն կուտակել: Անկեղծ եղեք:

Հարաբերությունների վրա պետք է աշխատել:

Դրանք իրենք իրենց չեն կառուցվում: Դրանք պահանջում են բոլոր կողմերի մասնակցությունը: Անկեղծություն, փոխադարձություն եւ հարգանք. սրանք են այն հիմքերը, առանց որոնց ցանկացած հարաբերություն կարող է փլուզվել:

Պետք է ներել կարողանալ:

Վեճերը ժամանակի իզուր կորուստ են: Ինչքան քիչ ժամանակ դուք ծախսեք ձեզ նյարդայնացնող մարդկանց վրա, այնքան ավելի շատ ժամանակ կմնա ձեզ սիրելի մարդկանց հետ շփման համար:

Եթե վեճը տեղի է ունեցել ձեր եւ հարազատ մարդու միջեւ, ապա ձեզ զսպեք: Թույլ մի տվեք, որ զայրույթը ձեզ տիրի, այլապես՝ դուք կարող եք ասել խոսքեր, որոնց համար կամաչեք: Երեբմն ամուր հարաբերությունները կարող է փչացնել մեկ անզգույշ ասված խոսքը:

Դուք չեք կարող ուրիշին փոխել:

Մարդը կարող է միայն ինքն իրեն փոխել: Ուստի դուք պետք է սովորեք ձեր հարազատներին ու մտերիմներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Եթե ինչ-որ բան ձեզ համար անընդունելի է, անկեղծ եղեք եւ ասեք նրան այդ մասին: Հնարավոր է՝ նա, ում սիրում եք, ցանկանա հանուն ձեզ փոխվել:

 

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE