Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ

12:07   24 ապրիլի, 2019

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է որդու՝ Արեգի հետ։ Փոքրիկն իր անվան գրությամբ շապիկ է կրում։ Քրիստինե Պեպելյանը լուսանկարը չի մեկնաբանել, միայն օգտագործել է «արեգ, արեգակ» հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ իր միկրլոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Քրիստինեն լուսանկար էր հրապարակել փոքրիկ որդու հետ։ «Աշխարհն իմն է»,- սիրառատ լուսանկարը մեկնաբանել էր ոճային երգչուհին․ նա մոխրագույն տաբատ էր կրում եւ նույն գույնի պիջակ։



© NEWS.am STYLE