Յուրօրինակ կլատչ-գրքեր Olympia Le-Tan-ից

22:32   25 հունիսի, 2013

Բազմաթիվ աստղերի սիրելի ֆրանսիական Olympia Le-Tan ապրանքանիշը նոր հավաքածու է ներկայացրել: Ընկերության յուրահատկությունն այն է, որ նրա ստեղծած կլատչերը գրքերի տեսքով են: Այս ձեւը դարձել է Olympia Le-Tan-ի գլխավոր առանձնահատկությունը:

Նոր շարքում երեք մոդել կա. Անտոն Չեխովի «Բալի այգին», Չեքսպիրի սոնետները եւ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը»:

Յուրաքանչյուր կլատչ պատրաստված է ձեռքով՝ բրդի եւ մետաքսի օգտագործմամբ: Հավաքածուն թողարկվել է սահմանափակ օրինակով:



© NEWS.am STYLE