Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

13:54   24 ապրիլի, 2019

Շոումեններ Միխայիլ Գալուստյանը եւ Գարիկ Մարտիրոսյանն այսօր սգում են ամբողջ հայ ազգի հետ. 104 տարի է անցել հայոց պատմության ամենաողբերգական էջից։ 1915թ.-ին Օսմանյան Թուրքաիան սկսել է հայերի մասսայական բնաջնջումը, ինչը շարունակվել է մի քանի տարի։ Սակայն հենց 1915թ.-ի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում ձերբակալվեցին հայ մտավորականներ, ինչին հետեւեցին բազմաթիվ նոր ձերբակալություններ։ Կարճ ժամանակահատվածում ձերբակալվածների թիվը հասավ 800-ի. նրանց թվում էին գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ, դերասաններ, բժիշկներ, հոգեւորականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ թուրքական մեջլիսի հայ պատգամավորներ։ Նրանց աքսորել են Անատոլիա եւ գազանաբար սպանել։

Այս օրը միավորում է ամբողջ աշխարհի հայությանը։ Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում Ցեղասպանության մասին լուսանկար է հրապարակել՝ այն ուղեկցելով հետեւյալ գրությամբ. «Հիշում ենք, երբեք չենք մոռանա...»։

Միխայիլ Գալուստայանն իր հերթին հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակում է արել։ ՈւՀԱ-ի «Утомленные солнцем»  թիմի նախկին ավագը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր սիմվոլը՝ «Հիշում ենք ու պահանջում» գրությամբ։



© NEWS.am STYLE