Գոհար Ավետիսյանն  այսօր կայցելի Ծիծեռնակաբերդ

14:26   24 ապրիլի, 2019

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն այսօր կայցելի Ծիծեռնակաբերդի համալիր, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերին։ Այդ մասին հայուհին հայտնել է Instagram-ի Stories բաժնում։ Գոհարն այդ թեմայով նաեւ մի քանի հրապարակում է արել։

«Ավելի քան 1.500.000 հայ դաժանաբար սպանվել է Օսմանյան կայսրությունում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ։ Ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է... Հիշում ենք եւ ճանաչում պահանջում»,- Instagram-ում գրել է Գոհարը։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել է, որ վիզաժիստ Գոհար Ավետիսյանը Երեւան է ժամանել եղբոր՝ Ալբերտի հետ՝ մասնակցելու համար Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներին։ Այդ մասին Գոհարը հայտնել էր իր Instagram-ի Stories բաժնում։

«Միշտ երազել եմ հենց այստեղ լինել բոլոր հայերի համար այս դժվար օրը»,- նշել էր վիզաժիստը։



© NEWS.am STYLE