Ռուս հայտնի դերասանը՝ հայ ժողովրդի ողբերգության մասին

14:56   24 ապրիլի, 2019

Ռուս դերասան Եգոր Բերոեւը, որը «Թուրքական համբիտ» ֆիլմում մարմնավորել է Էրաստ Ֆանդորինի կերպարը, հրապարակում է արել՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 104-րդ տարելիցին։

«Հիշում ենք այս օրը եւ անսահման հարգում ենք այս ցնցող տաղանադավոր ազգին»,- իր Instagram-ում գրել է հայտնի դերասանը։

Եգոր Բերոեւը ռուս հայտնի դերասան է, որը հայտնի է թատրոնում եւ կինոյում իր մարմնավորած կերպարներով։ Նա հայտնի հաղորդավար է եւ պարզապես հրաշալի մարդ, որը 2012թ.-ին Քսենիա Ալֆերովայի հետ բարեգործական ֆոնդ է հիմնել։ Ֆոնդի նպատակն է այնպես անել, որ Դաունի համախտանիշով տառապող եւ զարգացման այլ առանձնահատկություններ ունեց երեխաներն իրենց լավ զգան ցանկացած հասարակությունում։



© NEWS.am STYLE